Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է գրառում անում «Վեհարանն ազատելու վերաբերյալ»․ «Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։
Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Վեհարանը վեհի՛։
Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Ավելի վաղ, գրեթե նույն կոչով Փաշինյանը դիմել է իր կողմնակիցներին՝ նշելով, թե «պատրաստ լինեն Վեհարանն ազատելուն»։




























