Armenian text to speach

Դուք եք դառնալու հնարավոր բախումների եւ արյունահեղության միակ պատասխանատուն․

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին․

«Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը եւ անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին։

Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, եւ թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսեւորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների եւ արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին։

Վերջում, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու եւ վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար։»




Լրահոս