Armenian text to speach

Թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա կրակոցի արձակումը հաստատված փաստ չէ. ՆԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահի դրությամբ Երևանում թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա կրակոցի հաստատված փաստ չկա։ Այս մասին հայտնեցին ՆԳ նախարարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր ժամը 20։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային ապակու վրա կրակոց է արձակվել։ Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ ավտոբուսը ընթանում էր, և դրա մեջ գտնվել են մի քանի ուղևորներ, ովքեր բարեբախտաբար չեն տուժել։




Լրահոս