Armenian text to speach

Հնդիկները Տավուշում ճանապարհ են փակել. ի՞նչ է մանրամասնում մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 6-ի երեկոյան Իջևանում Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ, ովքեր աշխատում են քաղաքի կարի արտադրամասում, փակել էին Իջևան-Երևան միջպետական ճանապարհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը չվճարվող աշխատավարձն է եղել:

Մանրամասներ իմանալու համար՝ ArmLur.am լրատվականը զրուցեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ.
‹‹Դեպքը երեկ է տեղի ունեցել, որ 10-15 րոպե է տևել: Խնդիրը կապված է կարի արտադրամասի հետ, որն արտադրում է որսորդական և ձկնորսական հագուստ: Աշխատողների թիվը, եթե չեմ սխալվում, 200 է, որից 80-90-ը Հնդկաստանի քաղաքացի են: Ինչքանով տեղյակ եմ, ինչ-որ անձնական խնդիրներ են ունեցել տնօրենի հետ, որովհետև հաղորդում էլ ունեն տված Ոստիկանություն››,- ասաց Հայկ Ղալումյանը:
Արդյոք աշխատավարձից մասնակի կամ ամբողջովին պահումներ եղել, տնօրենը հրաժարվել է վճարել Հնդկաստանի քաղաքացիների աշխատավարձերը՝ մարզպետը նշեց, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում:




Լրահոս