ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու վերաբերյալ Ուկրաինայի սահմանադրական արգելքների շրջանցումը։
Այս դժվարություններին չնայած, Զելենսկին ասել է, որ կարող է դիտարկել «համաչափ փոխանակումների» տարբերակը որպես հնարավոր խաղաղ կարգավորման մաս։




























