Արդեն մեկ ամիս է, ինչ «Բարսելոնան» մրցաշրջանի կարևոր հանդիպումների ժամանակ ստիպված է խաղալ 10 հոգով: Թիմի գլխավոր աստղ Լիոնել Մեսսին, դաշտում ներկա գտնվելով գործնականում բացակայում է, ինչը արտացոլվում է նաև վիճակագրական տվյալներում:
sovsport.ru-ն փորձել է վերլուծել, թե «որտեղ է գտնվում» Մեսսին և ինչով է զբաղվում:
Ամենատարածված վարկածով Մեսսին նախապատրաստվում է 2014թ.-ի աշխարհի առաջնությանը: 26-ամյա ֆուտբոլիստի համար դա աշխարհի առաջնությունում հաղթելու նախավերջին հնարավորությունն է:
Ֆուտբոլիստի պասիվության պատճառը կարող են լինել նաև առողջական խնդիրները: Մարզաշրջանի սկզբից նա ավելի հաճախ է հիվանդանոցում հայտնվել, քան ցանկացած այլ շրջանում:
Այս տարի երեք անգամ նրա մոտ սրտխառնոց է նկատվել հենց դաշտում՝ խաղի ժամանակ: Այժմ Մեսսին լավագույն մարզավիճակում չէ, ինչը բավականին երկար է տևում:
Հաշվի առնելով ֆուտբոլիստին արվող նոր առաջարկները, բացառված չէ նաև, որ Մեսսիի ուղեղը զբաղված է նոր պայմանագրի հետ կապված հարցերով: