Armenian text to speach

Վրաստանի կառավարությունը կառաջադրի Անվտանգության ծառայության ղեկավարի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վրաստանի կառավարությունը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի թեկնածությունը Պետական ​​անվտանգության ծառայության նոր ղեկավարի պաշտոնում, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Անրի Օխանաշվիլին հայտարարել էր, որ թողնում է Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը և կշարունակի աշխատել որպես Վրաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Օխանաշվիլին ծառայության ղեկավար է նշանակվել այս տարվա ապրիլին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։

«Կառավարությունը խորհրդարանին կներկայացնի Պետական ​​անվտանգության ծառայության նոր ղեկավարի թեկնածու՝ պարոն Մամուկա Մդինարաձեին», – ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետը։




Լրահոս