ՀՀ Տավուշի մարզային Տավուշ հեռուստաընկերությունը երեկոյան ժամերին “”Հայտնություն”” խորագրով մի հաղորդաշար է եթեր
հեռարձակում: “”Ժողովուրդ””-ը տեղեկացավ, որ կրոնական այդ քարոզչությունը որեւէ առնչություն
չունի hայ առաքելական եկեղեցու հետ, ինչը նշանակում է, որ ինչ-որ աղանդավորական կազմակերպություն
բացահայտ քարոզչություն է անում հեռուստաեթերից: Փորձեցինք պարզել, թե այս առնչությամբ
ինչ է անում ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: 1 շաբաթ ՀՌԱՀ-ի
մամուլի խոսնակին փնտրել չգտնելուց հետո “”Ժողովուրդ””-ը զանգահարեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր
Ամալյանին: Տխրահռչակ այս պարոնը հունից դուրս եկավ` լսելով աղանդավորական քարոզչության
մասին մեր հարցը. «Ո՞վ ա խոսում, «Ժողովուրդ» թերթի՞ց ես, ինչի՞ ես իմ ձեռքի վրա զանգում,
դու չես կարա ինձ բացատրես, քու կրթությունն ու դաստիարակությունը թույլ չի տալիս…
ախչի՛, զանգի՛ մամուլի ծառայություն»: Թե ինչն այսպիսի «հիստերիայի» մեջ գցեց Ամալյանին,
մեզ այդպես էլ անհասկանալի մնաց, բայց պետք է արձանագրենք, որ կրթության ու դաստիարակության
մասին մեր պատկերացումներն իսկապես էականորեն տարբերվում են Ամալյանի պատկերացումներից:
Պետական չինովնիկին անհարիր պահվածքը մատնում է նրա իրական կերպարը, դրա համար էլ
“”TV հսկան» հրճվում է, երբ հեռուստաեթերից ամեն օր լսում է «ախչի””, «արա» փողոցային
դիմելաձեւով երկխոսությունները:
Ժողովուրդ. Աղանդավորները քարոզում են հեռուստաընկերություններով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ