Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերիների մասին խոսելու ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղարը խոչընդոտեց Թագուհի Թովմասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը այսօր ԱԺ միջանցքում փորձեց խոչընդոտել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին, երբ նա խոսում էր հայ գերիների մասին, որոնք խոշտանգվում են Բաքվի բանտերում:

«Ձայնդ կտրի, ափսոս Իզաբելան էստեղ է»,- ասաց Թագուհի Թովմասյանը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության քարտուղարի, որը լրագրողներին փորձում էր ուղղորդել ինչ հարց տալ պատգամավորին՝ «Խի՞ նիստերին չեք գալիս»: Լրագրողները, իհարկե, պատասխանեցին և հորդորեցին չխոչընդոտել իրենց աշխատանքը:

Իսկ Արթուր Հովհաննիսյանի վարքը անակնկալ չէր. նա ընդդիմադիրների ականջ ու լեզու կտրելու սպառնալիքներ հնչեցրած ու անպատիժ մնացած պաշտոնյա է:

Հիշեցնենք նաև որ Արթուր Հովհաննիսյանը թմրանյութի գործով անցել է նախկինում:

Այս ամենը հաշվի առնելով՝ այսօրվա միջադեպը օրինաչափ է ըստ shamshyan.com-ի, թմրանյութ պահած, օգտագործած Արթուր Հովհաննիսյանի համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս