Armenian text to speach

Իմ ղեկավարությամբ աշխատած Արթուր Հովհաննիսյանի լպրծուկ պահվածքը անընդունելի է. Արա Ալոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նախօրեին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտություններին անդրադարձել է նաև բանաստեղծ, լրագրող Արա Ալոյանը։

«Դատապարտում եմ իմ մանկության օրերի հին ընկերոջ, բարեկամի, նախկին դասընկերուհու, համաքաղաքացու և գործընկերոջ՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհու նկատմամբ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար, ժամանակին իմ ղեկավարությամբ աշխատած նախկին լրագրող Արթուր Հովհանիսյաննի արատավոր, անհարիր ու անբարո հայտարարությունները: Հայ մոր, կնոջ, դստեր ու առավելևս գործընկերոջ նկատմամբ նման խուլիգանական պահվածքը պետք է ոչ միայն արժանանա հանրային պարսավանքի, այլև՝ կոնկրետ իրավական պատասխանատվության: Լպրծուկների բերանը վաղուց պետք է փակել, փակել նաև ճաղերի ետևում…»,- նշել է Ալոյանը։




Լրահոս