ՀԱԿ անդամ, Առողջապահության հանձնաժողովի նախագահ, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը նախընտրական կաշառք է համարում ԲՀԿ-ի` «Կենտրոն» հեռուստատեսությամբ տարփողվող վերջին առողջապահական ակցիաները: Այն է` կուսակցությունը, օգտագործելով իրենց ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկների ռեսուրսները, հազարավոր մարդկանց իբր անվճար բուժօգնություն է ցուցաբերում: Իբր, որովհետեւ Արարատ Մկրտչյանի խոսքով` անվճար տրվում են միայն 1500-2000 դրամանոց ակցիաներ, իսկ վիրահատությունները, չնայած ներկայացվածին, վճարովին են: «Սելեկցիա են անում, ընտրում այն մարդկանց, որոնք վճարունակ են, ասում են` այստեղ պայմաններ չկան, կգաք էսինչ կլինիկան, մենք քեզ կվիրահատենք, բայց պիտի վճարես»,-պարզաբանեց ՀԱԿ անդամը: Իսկ եթե, այնուամենայնիվ, լինում են անվճար վիրահատություններ, ապա պետբյուջեի հաշվին: Ըստ նրա` ակցիան առաջացրել է բժիշկների լուրջ, բայց լուռ դժգոհությունը:
Ընդդիմադիր գործիչը կանխատեսում է, որ ՀՀԿ-ում նույն գործընթացը կսկսվի հունվարից հետո:
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՇԱՌՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ