Armenian text to speach

Նախկին պատգամավորը դրամահավաք է սկսել «սրբապիղծ Արսեն Թորոսյանին» փոխհատուցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Նախարար Արսեն Թորոսյանի հետ դատական վեճի մեջ գտնվող Սոֆյա Հովսեփյանը հրապարակում է արել։
«Ներեցեք, որ այսօր եմ հրապարակում, պարզապես ժամանակի խնդիր ունեմ:
Հարգելի ընկերներ և ոչ միայն …
Ինչպես խոստացել էի, այսօր անդրադառնում եմ իմ և արսեն թորոսյանի դատական վեճին:
2023թ. ֆբ հարթակում կատրածս գրառման հիմքով արսեն թորոսյանը դիմել էր դատարան և պահանջել մեծ գումարներ` պատվի և արժանպատվության, վնասի փոխհատուցման հիմքով:
Առաջին ատյանի դատարանը որոշել էր վիրավորանքի մասով բավարարել և հօգուտ արսեն թորոսյանի ինձանից գանձել 100000 դրամ, ինչպես նաև` 85000 դրամ փաստաբանի ծառայության և 25000 դրամ` դատական ծախսերի համար :
Բնական է, որ ես բողոքարկեցի, բայց, ցավոք, վճիռը մնաց նույնը:
Հարց, արդյոք անաչա՞ռ էր դատավորը, թե՞ ոչ։ Կպատասխանեմ միայն, որ ես իրեն ներում եմ: Գործիք լինելն առավել մեծ պատիժ է, քան գումար փոխհատուցելը:
Հիմա գամ այնտեղ, թե էս արսեն թորոսյանը ինչից է վիրավորվել…
Ես նրան անվանել եմ 《զինվորի դիակ անարգող սրբապիղծ և զինվորի դիակների վրա գումար աշխատող》:
Հիմա հիմնավորեմ:
2020թ. նոյեմբերը բոլորս ենք հիշում և այն, թե էս ոհմակն ինչպես վարվեց արդեն զոհված տղաների մարմինների հետ, բայց որպեսզի հասկանաք, ես կտեղադրեմ հղումներ, որոնք առաջարկում եմ անպայման դիտել, թեև դաժան է և սարսափազդու, և ասեք` արդյո՞ք ինքը սրբապիղծ չէ:
https://www.pastinfo.am/hy/news/2021/01/08/fu0iq07c4/1126096
https://www.aravot.am/2021/06/01/1194843/
https://www.facebook.com/GorisToday/posts/4995414780531792/
https://www.facebook.com/share/16x5xBQBbm/?mibextid=wwXIfr
https://youtu.be/g-yPBvUE2sY
Բայց սա ամբողջը չէ, եթե հետաքրքրում է, ապա այլ նյութեր համացանցից կարող եք գտնել նաև դուք:
Այս ամենի ֆոնին այդ ժամանակվա ԱՆ նախարար արսեն թորոսյանը, իբր, արագ ԴՆԹ նույնականացում անելու պատրվակով պետբյուջեից ծախսում է հսկայական գումար, որի նպատակն էր առավել արագ ու արդյունավետ ԴՆԹ նույնականցում իրականացնելը, և գնում են ԴՆԹ սեկվենատոր սարք, այն դեպքում, երբ երկրում արդեն առկա էին մի քանիսը, սակայն օգտագործվում էր ընդամենը մեկը և ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ: Պատճառն այն էր, որ նմուշների պատրաստումն անում էին ձեռքով, որը շատ ավելի դանդաղ էր ու բերում էր մասնագետների ժամանակի մեծ կորստի: Այնինչ, կարող էին ձեռք բերել բավական մատչելի նմուշների պատրաստման ավտոմատ սարքավորում, որը թույլ կտար էապես արագացնել դիակների նույնականացումը: Փոխարենը թորոսյանը որոշում է կոռուպցիոն ռիսկեր պարունակող սխեմաներով գնել բազմիցս թանկ սարք, որը չէր կարող արագացնել նույնականացման գործընթացը: Արդյունքում մեր զոհվածների մարմինները ամիսներով մնացել էին կուտակված սառնարաններում, իսկ ծնողները՝ ամիսներով անորոշ սպասման մեջ:
Ես այն ժամանակ` որպես ԱԺ պատգամավոր, երկու անգամ հարցում եմ ուղարկել ԱՆ` պարզելու գնման նպատակը, արժեքը, արդյունավետությունը և մի շարք այլ հարցեր, սակայն երկու հարցումներն էլ` անարդյունք. ինձ տվել են փաստաթղթեր, որոնցում թաքցված են եղել բոլոր կարևոր բաղադրիչները: Հարցով դիմել եմ արդեն փոխված ԱՆ նախարարի (հղումը տեղադրված է), որը շարունակել է էն նույն լոլոն, որը սկսել էր նախկինը (ցանկացողներին կարող եմ տրամադրել նաև գրավոր հարցումներս և ստացած պատասխանները): ԱՆ հարցումներ է ուղարկել նաև ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը (տես եզրակացությունը՝ https://www.facebook.com/share/p/16YMdDBQy9/):
Ելնելով այս և այլ հարցերից, որոնց մի մասը հայտնի է նաև ձեզ, ֆբ գրառումս ամփոփել եմ հետևյալ խոսքերով «զինվորի դիակների վրա փող աշխատող»:
Գիտեմ` երկար ստացվեց, բայց հանուն արժանապատիվ հայ զինվորի` իմ պայքարը շարունակվում է, և ես ներողություն չեմ խնդրում, ավելին, խնդրանքով դիմում եմ յուրաքանչյուր հայի` միանալ ինձ և միասին պայքարենք: Խնդրանքս է, ով համարում է, որ զոհված զինվորների դիակների հետ կատարվածը սրբապղծություն է, խնդրում եմ անձնական հաշվեհամարիս փոխանցել սկսած 100 դրամից, որպեսզի դատարանի նշանակած տուգանքը վճարեմ և շարունակեմ պայքարը, մինչև հասնենք միասին նրան, որ սույն անձը հանրային ներողություն խնդրի` Հայ ազգի որդիների նկատմամբ նման սրբապիղծ վերաբերմունք ցուցաբերելու համար:
Խնդրում եմ, միացեք այս հայտարարությանս, փոխանցեք, որքան կցանկանաք (գումարի չափը հավքվելուն պես կկանգնեցնենք դրամահավաքը) և տարածեք, որ ամեն մեկը հիշի, մտածի ու չլռի, քանզի կատարվածը ՍՐԲԱՊՂԾՈւԹՅՈւՆ Է…
Փոխանցում կարող եք կատարել`
InecoBank
Sofia Hovsepyan
ARCA
5406 6100 0025 8512
Հ\Հ 2050066780691001
Կանխավ շնորհակալ եմ»,- գրել է նա։



Լրահոս