Armenian text to speach

Չախոյանի ծեծի գործով կա ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանում քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը երեկ ենթարկվել է ֆիզիկական բռնության: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեից ArmLur.am-ին րոպեներ առաջ տեղեկացրեց, որ մեկ անձ արդեն ձերբակալվել է, իսկ մյուս ենթադրյալ մասնակիցների որոնման աշխատանքները շարունակվում են։

ArmLur.am-ը հիշեցնում է, որ ահազանգը հրապարակել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, որը նշել է, որ միջադեպից հետո Արթուր Չախոյանը գտնվում է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում։

ՀՀ քննչական կոմիտեն ArmLur.am-ին հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն և կողոպուտ կատարելու» հոդվածով։

Քննությունը շարունակվում է, իսկ միջադեպի մյուս մասնակիցների տվյալները դեռևս չեն հրապարակվում։




Լրահոս