«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ կիրակի օրը թալանել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տեղակալ Արմեն Դանիելյանին պատկանող «Սենատոր» սուպերմարկետը, որը գտնվում է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում: Երեկ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից արդեն պաշտոնապես տեղեկացանք, որ իսկապես խանութի վաճառողուհին ահազանգել է խանութում կատարված գողության փորձի մասին: Պարզվում է` գողերը, անջատելով խանութում առկա ազդանշանային համակարգը, փորձել են ներխուժել, սակայն ինչ-որ բանից զգուշանալով` արագ հեռացել են` չհասցնելով որեւէ բան տանել խանութից:
ՉԵՆ ՀԱՍՑՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ