Armenian text to speach

Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը կայունացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը կայունացել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց փաստաբանի գործընկեր Էրիկ Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է Կոչուբաևի գործին, ապա այն դատական վարույթում է։ «Սպասում ենք առաջին նիստին, օրը դեռ նշանակված չէ»,- ասաց Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Կոչուբաևի կինը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Դատարանը փաստաբան ԱլեքսանդրԿոչուբաևին երկու ամսով կալանավորել էր հոկտեմբերի 17-ին՝ ֆեյսբուքում նրա հրապարակումից հետո, որտեղ փաստաբանը քննադատել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալությունը, աջակցել Սրբազանին:




Լրահոս