Նոյեմբերի 3-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի նախագահի առաջին տեղակալը հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուի հետ։
Ըստ տեղական ԱՊԱ բյուրոյի՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք ձևավորվել են պետությունների ղեկավարների միջև քաղաքական կամքի և բարեկամական հարաբերությունների շնորհիվ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Նախիջևանում Իրանի գլխավոր հյուպատոս Ազիզ Մանսուրին։

























































































