Բաքվում գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին ադրբեջանցիներըթույլ չեն տվել ընտանիքի հետ որևէ ձև կապի դուրս գալ։ Այս մասին ArmLur.am-ին հայտնում է Էուլջեքջյանի բարեկամ Լուսիանա Մինասյանը։
Մենք հաստատում ենք, որ Վիգեն Էուլջեքջյանին նոյեմբեր ամսվա ընթացքում որևէ անգամ թույլ չեն տվել հեռախոսազանգ ունենալ իր ընտանիքի հետ։ Նրանից 45 օրից ավելի որևէ հաղորդագրություն կամ տեղեկատվություն չի ստացվել։ Ընտանիքի կողմից նրա վիճակի, բուժման կամ բարեկեցության վերաբերյալ թարմացումներ ստանալու բոլոր փփորձերը որևէ արձագանք չեն ստացել Ադրբեջանի իշխանությունների կամ այլ համապատասխան մարմինների կողմից»,- հայտնել է Մինասյանը։
Լուսիանա Մինասյանը նաև հայտնում է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանից կառավարական մարմինների կողմից դուրսբերումից հետո, գերեվարվածներին, այդ թվում՝ Էուլջեքջյանին, թույլ չի տրվել ձայնագրել կամ փոխանցել մարդասիարական հաղորդագրություններ, ինչը նախկինում իրականացվել է ԿԽՄԿ-ի վերահսկողության ներքո։
Էուլջեքջյանի հարազատները, այդ թվում և կինը՝ Լինդա Էուլջեքջյանն, իրենց մտահոգությունն են հայտնում Վիգեն Էուլջեքջյանի անվտանգության և առողջության վերաբերյալ։
Նանիկ Աղասյան






























