ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարիին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Գերատեսչությունից նշել են, որ անդրադարձ է կատարվել ձեռներեցության ոլորտի զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև արտահանման ներուժի ընդլայնմանը։
Մտքեր են փոխանակվել նաև կանաչ տնտեսության զարգացման և դրա ռազմավարական նշանակության վերաբերյալ։





























