Armenian text to speach

Ադրբեջանը ցանկանում է տեսնել ԵՄ-ն «Զանգեզուրի միջանցքի» մաս․ Հիքմեթ Հաջիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանը ցանկանում է տեսնել ԵՄ-ն «Զանգեզուրի միջանցքի» մաս։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Զանգեզուրի միջանցքը» Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև «Միջին միջանցքի» մաս անվանելով՝ Հաջիևը նշել է, որ այդ երթուղին կունենա փոխակերպող ազդեցություն Եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա և որ Ադրբեջանն իրեն համարում է գլխավոր դերակատար այս գործընթացում։

Ադրբեջանցի պաշտոնյաների խոսքով՝ երբ միջանցքը գործարկվի Ադրբեջանում, դրա տարեկան թողունակությունը կկազմի մինչև 15 միլիոն տոննա բեռ, իսկ ադրբեջանական հատվածի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականը։

Հաջիևն ասել է, որ Բաքուն կցանկանար տեսնել Եվրոպական Միությունը այս նոր տրանսպորտային կառուցվածքի մաս, այդ թվում՝ ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» նախաձեռնության շրջանակներում։




Լրահոս