Այսօր նախագահական նստավայրի մոտ իր բողոքն էր հայտնում «Հարսնաքարի» գործով դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը` Նունե Մարգարյանը, ով Armlur.am-ին հայտնեց, որ իր համար անընդունելի է դատավոր Դավիթ Հարությունյանի ընդունած որոշումը:
«Տարի 9 ամիս է` դատավարությունը գնում է, ու ոչ մի հիմք, ոչ մի փաստ չեղավ, որ եղել է միասնական դիտավորություն: Յուրաքանչյուր ամբաստանյալ ցուցմունք տվեց, թե ինչ հանցագործություն է կատարել»,- ասաց դատապարտյալի մայրը` հավելելով, որ այս հանգամանքը դատարանը պետք է հաշվի առներ:
Վերջինիս համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է նույն հոդվածով դատապարտել մարմնական ծանր վնաս հասցնողին և մարդասպանին:
«Արտակ Բայադյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Վահե Ավետյանն էլ իրա մարմնավաճառի հետ ա էղել: Տղաս հարվածել ա Բայադյանին, որովհետև սեռական բնույթի հայհոյանքներ է տվել իրեն: Իմ տղային դատավորը պատիժ է տվել 12 տարի, ինչի՞ համար, որ Արտակ Բայադյանին միջին ծանրության վնա՞ս է հասցրել: Բոլորին դնում են, մի սանրով սանրում են, ինչի՞ անմեղին ու մեղավոր նույն թիվն են տալիս:
Մեր պահանջն այն է, որ ամեն մեկին իր պատիժը տան իրա արածի չափով: Վճիռը կայացնելուց հետո մենք այստեղ ենք և դատավորից պահանջում ենք, որ արդար դատավճիռ կայացվի»,- նշեց Մարգարյանի մայրը:
Մանրամասներն` Armlur.am-ի տեսանյութում: