Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանի Աբովյան փողոցում։ Հնչել էին կրակոցներ, որի արդյունքում 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից 2 անչափահասներ, որոնցից մեկը՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածով, տեղափոխվել եմ «Ուիգմոր» բժշկական կենտրոն, ևս մեկ հոգի էլ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Աբովյան փողոցում գտնվող՝ մետրոպոլիտենի համար օգտագործվող գետնանցումի տակ հայտնաբերվել է տնտեսական խանութի հսկայական ապակին փշրված, որն ըստ օպերատիվ տեղեկությունների կոտրվել է կրակոցի արդյունքում։ Իսկ դրսում տեղադրված՝ «Երևան» անունը կրող նստարանի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Նաև հայտնաբերվել է ատրճանակի «դետալ»։
ArmLur.am-ին դեպքի վայրում գտնվածները պատմել են, որ աղմուկ, վեճի ձայներ լսելի չեն եղել, միայն ապակու փշրվելուց են հասկացել, որ ինչ-որ բան այն չէ։ Տարածքում հնչող բարձր երաժշտությունը թույլ չի տվել, որ ձայները լսելի լինեն։
ArmLur.am-ի տեղեկություններով մասնակիցները եղել են երիտասարդներ, որոնց միջև վիճաբանություն և ծեծկրտուք է տեղի ունեցել։ Վեճից հետո երիտասարդներից մեկը օդաճնշիչ ատրճանակով կրակել է խանութի պատուհանին։
Նշենք նաև, որ մասնակիցներից 2-ը գտնվում են հիվանդանոցում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























