«Մեր իշխանությունները խաղում են ոչ թե շախմատ կամ ֆուտբոլ, այլ՝ «չինգաչունգ»: Իրավունք չունենք այս իշխանություններով գնալ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ»,- այսօրվա ասուլիսում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:
Քաղաքական գործչի խոսքով` մեր իշխանությունները ոչ միայն ներսում, այլև՝ դրսում են «չինգաչունգ» խաղում:
Ինչ վերաբերում է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ըստ Հարությունյանի՝ վարչապետը կա՛մ պետք է դառնա մահապարտ կա՛մ բացահայտի Տիգրան Սարգսյանի արարքները, որին, իմիջիայլոց, իր թևերով ծածկում է Սերժ Սարգսյանը:
Քոչարյանի հարցազրույցն ավելի կարևոր էր, քան Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից ազատելը: