«Թերթերին մի՛ հավատացեք»:
Վստահաբար կարելի է ասել, որ այսօրվանից արդեն հայաստանյան թերթերի տպաքանակը շեշտակի կբարձրանա, որովհետեւ այն, ինչ ասում է Գալուստ Սահակյանը, մարդիկ ուղիղ հակառակն են հասկանում: ԱԺ ՀՀԿ խմբակցության «դարավոր» ղեկավար Գալուստ Գրիգորիչը տարիներ շարունակ նայել է հասարակության աչքերին ու ստեր փչել: Նույնիսկ այն աստիճան, որ ինքն էլ է գիտակցում, թե մարդիկ իրեն ինչքան վատ են վերաբերում: Ուստի բոլոր թերթերի անունից պետք է խորին շնորհակալություն հայտնել Գալուստ Սահակյանին` տպաքանակի իրացման հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար: