Armenian text to speach

Հայաստանն ու Մեքսիկան քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Մեքսիկայի պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Մեքսիկայի հետ հարաբերությունները խորացնելու հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Մեքսիկայի միջև քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային, կրթական կապերի, միջխորհրդարանական համագործակցության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի: Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր տնտեսական հնարավորությունները:




Լրահոս