Armenian text to speach

487,8 մլն դրամ՝ «Սպասարկում» ՊՈԱԿ-ին․ վարչապետի աշխատակազմը նոր դրամաշնորհ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ վարչապետի աշխատակազմը 2026 թվականը մեկնարկել է կառավարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներին կլորիկ դրամաշնորհներ շռայլելով։
ArmLur.am-ը գրել էր, որ  621 մլն 340 հազար դրամը Վարչապետի աշխատակազմը հատկացրել է Երևանում կառավարական առանձնատների սպասարկման համար։

ArmLur.am-ը տեղեկանում է, որ մեկ այլ դրամաշնորհով «Սպասարկում» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 487 մլն 897  հազար 500 դրամ։

Այս գումարով «Սպասարկում» ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի  Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ամրացված շենքերի և այլ գույքերի սպասարկում՝ իրականացնելով շենքում տեղակայված պետական կառավարման մարմինների աշխատակազմերի շենքային պայմանների հետ կապված ընթացիկ սպասարկման աշխատանքներ։

Սպասարկվող տարածքների թվում են Հանրապետության հրապարակի Կառավարական 1-ին տուն, Աբովյան 9 2-րդ հարկ, Բաղրամյան 26 /ավտոպարկ/, Բաղրամյան 24, Տերյան 89, Անտառային 188, Կառավարական թիվ 3 տուն, 2-րդ հարկ հասցեները։

«Սպասարկում» ՊՈԱԿ-ի ներկայիս տնօրենը Տիգրան Գեղամյանն է, իսկ նրանից առաջ 2022–2024 թվականներին ՊՈԱԿ-ի տնօրենը եղել է ներկայիս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

Էմմա Միքայելյան





Լրահոս