Armenian text to speach

ՖՈՏՈ․ Կբարձրացվի ՊԵԿ աշխատակիցների վարձատրությունը․ նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Կառավարությունը հունվարի 22-ի նիստում որոշում է ընդունել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, որը փոտրվարի 4-ին ժամը 11։00-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը կզեկուցի Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

ArmLur.am-ը տեղեկանում է, որ օրենքի նախագծով սահմանվում է բարձրացնել ՊԵԿ Հարկային և մաքսային ծառայությունների աշխատակիցների աշխատանքի վարձատրությունը։ Մասնավորապես բարձրացվելու է հարկային մարմնի հարկային տեսուչների, հարկային մարմնի օպերլիազորների, հարկային մարմնի բաժնի պետի տեղակալների, հարկային մարմնի գլխավոր մասնագետների, հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչների և այլ պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը։ Ինչպես նաև բարձրացվելու են հարկային մարմնի վարչության պետերի, մաքսային մարմնի վարչության պետերի վարձատրության չափերը։

Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է։

Էմմա Միքայելյան

 

 




Լրահոս