Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ, քննարկվել են միջազգային օրակարգը և ամփոփվել 2025 թվականին համագործակցության արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
Դիվանագետների թվում էր նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը:
Նախանշվել են առաջիկա անելիքները, ներառյալ արտաքին քաղաքականության համակարգման ամրապնդումը, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը։





























