Հանգստյան օրերի ֆուտբոլային թոփ հանդիպումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես միշտ, այս հանգստյան օրերին ևս սպասվում են հետաքրքիր ֆուտբոլային հանդիպումներ: Sports.ru-ն առանձնացրել է ամենահետաքրքիրները:

«Բայեր» – Դորտմունդի «Բորուսիա», շաբաթ, 20:30

«Բայերը» շատ վատ է սկսել մրցաշրջանը: Միայն երկու անընդմեջ հաղթանակը թույլ տվեց մրցաշարային աղյուսակում մի փոքր վեր բարձրանալ:

Սակայն առջևում «Բորուսիայի» հետ հանդիպումն է, ովքեր ապահովել են հաջորդ տարվա Չեմպիոնների լիգայի ուղեգիրը, սակայն չեն հանձնվի նաև հաջորդ խաղերում: Սեփական հարկի տակ նրանք պատրաստ են սարեր շուռ տալ, բայց և արտագնա խաղերում նույնպես փայլուն են խաղում: Այնպես որ, դիտարժան խաղն ապահովված է:

«Ինտեր» – «Նապոլի», շաբաթ, 22:45

Երկու մարզիչ հանդիպելու են իրենց նախկին թիմերի հետ, որպեսզի ցույց տան իրենց թիմերի առավելությունները և հաղթեն:

«Ինտերը» «Նապոլիի» հետ 7 խաղերից հաղթել էր 6-ում: Սակայն թիմն այժմ չգիտի, թե պաշտպանությունում ում վրա կարող է հույս դնել, քանի որ առաջատար պաշտպաններից շատերը վնասվածքներ ունեն և կարող են բաղ թողնել հանդիպումը:

«Ռոմա» – «Միլան», ուրբաթ, 22:45

Իտալական ամենակարևոր դիմակայությունը կկայանա այսօր, երբ երկու հաստատուն թիմեր կհանդիպեն իրար: Խաղից խաղ նրանք ցուցադրում են ավելի թիմային և լավ ֆուտբոլ, պարբերաբար հաղթում են, սակայն մրցաշարային աղյուսակում վեր չեն բարձրանում:

«Լիվերպուլ» – «Չելսի», կիրակի, 17:05

«Լիվերպուլը» վերջին անգամ Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 24 տարի առաջ և մինչ այժմ նրանց տիտղոսների թիվը չի բարձրանում: Նույնիսկ կիրակի օրվա հաղթանակից հետո, բարձունքների հասնել առաջնությունում դժվար թե հաջողվի: Այս խաղի դիտելիության աստիճանը գնահատվում է 95 տոկոս:




Լրահոս