Armlur.am-ի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանին առաջարկել են զբաղեցնել ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, սակայն վերջինս հրաժարվել է:
Մեր տեղեկություններով Կարեն Կարապետյանն այժմ չի ցանկանում որևէ պաշտոն զբաղեցնել:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը մինչ այժմ զբաղեցնում էր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, սակայն այսօր կայացած ասուլիսի ընթացքում նա հրաժարական տվեց և այժմ այդ պաշտոնը թափուր է: