Armenian text to speach

Արագածոտնի մարզում երկկողմանի խցանված ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փրկարարներն ու պարեկները վերացրել են Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում երկկողմանի խցանումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ նախարարությունը։

«Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։

Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի և 170 քաղաքացու։

Տվյալ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 




Լրահոս