Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղը տեղի կունենա նորապսակների օրհնության կարգ. վառվեց տրնդեզի կրակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։  Տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է։

Այն երբեմն անվանում են նաեւ Տրնդեզ։

Տեառնընդառաջը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան, որի ժամանակ կրակ է վառվում, իսկ հաջորդ օրը՝ բուն տոնի ժամանակ կատարվում է նորապսակների օրհնության կարգ։

Այսօր՝ փետրվարի 13-ի երեկոյան, Սուրբ Աննա առաջնորդանիստ եւ Կաթողիկե Եկեղեցու հոգեւոր դասը իրականացրեց Ժամերգություն, բակում վառեցին կրակը, ապա թեքվելով դեպի արեւելք հնեցրեցին Տերունական աղոթքը։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս