Armenian text to speach

Քրեական ոստիկանները Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ՔԿ գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։ Խուզարկություն է իրականացվում նաև Մերձավան բնակավայրում։

Հիշեցնենք, որ Մերձավանում իրավիճակը սրվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո։

Հիշեցնենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 7-ին ՆԳՆ-ում նախարար Արփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել։ Նախարարը ամփոփել է Ոստիկանության 2025 թվականի աշխատանքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քննարկումը բավականին լարված է անցել։

Նախարարը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու աղմկահարույց տեսանյութի դեպքին ու կոշտ հայտարարել, որ նման դեպքերը խիստ գնահատականի են արժանանալու, և որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափելու։ Ավելին՝ կոնկրետ ժամանակ է տրվել քայլեր ձեռնարկել չբացահայտված դեպքերով ու ուժեղացնել ծառայությունը բոլոր ուղղություններով։

 




Լրահոս