Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով մի քանի մասերի բաժանված, տարբեր հատվածներում հայտնաբերված, մետաղե ջարդոնի վերածված «BMW»-ն տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում էր ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում, սակայն ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։




























