Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Սյունիքի ճանապարհին էի, երբ ստացա այս լավ լուրը:
Երկար ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո իմ սիրելի Արմենի ու Կարինեի ընտանիքում նորից լույս վառվեց:
Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Էլենն է` 3250 գրամ, 53 սմ:
Էլենն ու մեր մյուս բալիկները կյանքի հանդեպ հավատի, սիրո և կյանքի շարունակության խորհրդանիշն են»,-գրել է նախարարը:























