Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել Թյուրքական պետությունների կազմակերպության երկրներին ամրապնդել կազմակերպության դիրքերն աշխարհում։
«Մեր կազմակերպությունը պետք է դառնա աշխարհի առաջատար միջազգային կազմակերպություններից մեկը։ Սա կախված է մեզանից։ Որքան շատ ջանք գործադրենք, այնքան ավելի միասնություն կցուցաբերենք։ Որքան ավելի հաջողությամբ իրականացնենք կարևոր նախագծեր՝ միաժամանակ ստեղծելով նշանակալի հնարավորություններ մեր գործընկերների համար, այնքան ավելի կաճեն մեր միջազգային հեղինակությունն ու կարողությունները, և կամրապնդվեն մեր դիրքերը», – հինգշաբթի օրը Բաքվում ասել է Ալիևը՝ հյուրընկալելով միավորված տարածքային համայնքների ներկայացուցիչների հանդիպումը։





























