armlur.am -ին ՀՀ ԱՆԳ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 25-րդ հանդիպումը, որին մասնակցում էր նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:Արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցում էին նաև ՍԾՏՀ դիտորդ երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարական հանդիպման օրակարգում էին առևտրի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում կազմակերպության անդամ երկրների համագործակցության հարցերը:Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ՍԾՏՀ 20-ամյակի նախաշեմին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձևավորման և խթանման նշանակությունը:Նախարար Նալբանդյանը ողջունեց անցած ժամանակահատվածում ՍԾՏՀ տրանսպորտի, գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների նախարարների կողմից ընդունված համապատասխան ոլորտներում հռչակագրերը:Համագործակցության ձեռքբերումների շարքում նախարար Նալբանդյանը նշեց ՍԾՏՀ առողջապահության և դեղագործության հարցերի Հայաստանի կողմից համակարգվող աշխատանքային խմբի շրջանակներում ՍԾՏՀ անդամ երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության հուշագրի նախագծի ընդունումը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի Հայաստանի կողմից ղեկավարվող աշխատանքային խմբում վերոհիշյալ ոլորտում համագործակցությունը խթանելու և նոր գործընկերներ ներգրավելու ուղղությամբ կատարված աշխատանքները:Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունեցին 80-ից ավելի որոշումներ և առաջարկություններ:Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվեց Սերբիային, որը կնախագահի կազմակերպությունը 2012թ. առաջին կեսին:
Է.Նալբանդյանը մասնակցել է արտգործնախարարների հանդիպմանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ