ArmLur.am-ը շարունակում է շարքը, որի ընթացքում իրավական ոլորտը լուսաբանող լրագրող Քնար Մանուկյանը պատմում է Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց ճակատագրերի մասին։
Արթուր Վանիկի Ղավալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Վանաձոր քաղաքի Նարեկացի 67 հասցեի առանձնատան բակից, առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել է նույն տան բնակիչ Գագիկ Մանուկյանին պատկանող «ՈՒԱԶ-3741» մակնիշի, 31ՏՏ005 հաշվառման համարանիշի ավտոմեքենային։
Նույն օրը՝ ժամը 03-ի սահմաններում, Արթուր Ղավալյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ժամանել է Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղ, 4/1 հասցեի առանձնատան բակ, ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափերով ապրանքներ։
2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ալկոհոլի ազդեցության տակ, իր անհագուրդ սեռական կարիքները բավարարելու համար, միայնակ մուտք է գործել Աշուղյաններին պատկանող Լոռու մարզի Գուգարք գյուղի 2-րդ փողոցի 14-րդ հասցեի առանձնատուն և փորձել սեռական հարաբերություն ունենալ Հայկանուշ Աշուղյանի հետ՝ նրա կամքին հակառակ, բռնաբարել և սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ, այնուհետև, կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել Հայկանուշ Աշուղյանի դեմքի, պարանոցի, աջ նախաբազկի շրջաններին և սպանել նրան։
Մանրամասները՝ հաղորդաշարի հերթական համարում․
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան





























