Armenian text to speach

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի գործով որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Խաչիկ Սամվելի Գալստյանի գործով որոշում է կայացրել։ Նա մեղադրվում է քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված արարքի համար, որ նա, նախնական համաձայնության գալով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում (այսուհետ՝ Ընտրություն) «Հայրենիք» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցություն) թեկնածու Արամ Ղազարոսի Քոչարյանի և ինքնությունները դեռևս չպարզված պատասխանատու այլ անձանց հետ, խմբի կազմում, Ընտրությանը Կուսակցության օգտին քվեարկելու համար, նույն համայնքի մի շարք բնակիչների, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» համակիրների օժանդակությամբ, ընտրելու իրավունք ունեցող բազմաթիվ քաղաքացիների առաջարկել և խոստացել են տալ ընտրակաշառք:

Արամ Ղազարոսի Քոչարյանը մեղադրվում է քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված արարքի համար, որ նա, նախնական համաձայնության գալով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում (այսուհետ՝ Ընտրություն) «Հայրենիք» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցություն) տարածքային շտաբի պետ Խաչիկ Սամվելի Գալստյանի և ինքնությունները դեռևս չպարզված պատասխանատու այլ անձանց հետ, խմբի կազմում, Ընտրությանը Կուսակցության օգտին քվեարկելու համար, նույն համայնքի մի շարք բնակիչների, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» համակիրների օժանդակությամբ, ընտրելու իրավունք ունեցող բազմաթիվ քաղաքացիների առաջարկել և խոստացել են տալ ընտրակաշառք:

Քնար Մանուկյան




Լրահոս