Armenian text to speach

«Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին». ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտատեխնիկական ուղղվածություն ունեցող ՍՊԸ-ի ղեկավար, Տեխնիկական սովետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը դիմել է ArmLur.am-ին

«Իմ այս մեղադրանքը շատ խիստ է, բայց ստորև կփորձեմ հիմնավորել դրա ճշմարտացիությունը:
Սկսած 2003 թվականից՝ ես ձևավորել եմ ծրագրավորողների և լեզվաբանների խումբ, որոնց ուժերով ստեղծել ենք սփյուռքահայերի համար նախատեսված համացանցային ինքնուսույց։ Այն թույլ է տալիս սովորել հայերենն առանց ուսուցչի անմիջական աջակցության:

Ինքնուսույցն ունի տվյալների հզոր բազա, որը նման է ժամանակակից արհեստական բանականության համակարգերում օգտագործվող շտեմարաններին։

Համակարգի հիմնական հնարավորությունները.

Թարգմանչական գործառույթ. Մեկ համակարգի սահմաններում գործում են թարգմանչական բառարաններ 15 լեզուների ցանկացած զույգերի միջև (ապահովելով շուրջ 210,000 թարգմանչական բառարանի գործառույթ): Լեզուների ցանկում ընդգրկված են արևմտահայերենը, արևելահայերենը, գրաբարը և համշենահայերենը:
Բացատրական բառարաններ. Համակարգում առկա են բացատրական բառարաններ 15 լեզուների համար: Հայերեն բաժինը պարունակում է շուրջ 220,000 բառի բացատրություն համակցված տեսա ձայնային ինֆորմացիայով:

Ուսուցողական մաս.
Ծրագիրը սովորեցնում է հայերենի այբուբենը, նախադասությունների կազմության կանոններն ու շարահյուսությունը:

Մատչելիություն.
Համակարգը հասանելի է թե՛ համակարգիչներով, թե՛ սմարթֆոններով երկրագնդի ցանկացած հատվածից: Օգտվելու համար բավարար է սմարթֆոնի «Google»-ի որոնման դաշտում գրել ISMA (ինչը «Интеллектуальная система» բառակապակցության հապավումն է):Այս թանկարժեք համակարգը մշակվել է վերջին 23 տարիների ընթացքում՝ հիմնականում իմ անձնական միջոցներով: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու չեմ դիմում պետական աջակցության: Այժմ ես կատարում եմ այդ փորձը. համապատասխան հայտով դիմել եմ Գիտության կոմիտե՝ նպատակային ֆինանսավորում ստանալու համար:
Հայտը ներկայացվել է գիտատեխնիկական պրոֆիլ ունեցող «ԻՍՄԱ» ընկերության կողմից, որի գիտական խորհրդում ներգրավված են գիտության չորս թեկնածու և մեկ դոկտոր: Փաստաթղթերը ներկայացվել են սահմանված ժամկետներում: Սակայն Գիտության կոմիտեի ղեկավարությունը պնդեց, որ ցանկալի է նաև գերատեսչական մարմնի կարծիք, որպիսին կարող է հանդիսանալ Լեզվի կոմիտեն։

Դիմել եմ Լեզվի կոմիտեին, սակայն ստացել եմ մերժում: Վերջինս հրաժարվեց տալ իր կարծիքը՝ պատճառաբանելով, թե իբր ուշացրել եմ հայտի ներկայացման ժամկետները: Սա ընդամենը անհիմն պատճառաբանություն է, քանի որ ես դիմել եմ ճիշտ ժամանակին: Բացի այդ, ժամկետների վերահսկումը Գիտության կոմիտեի գործառույթն է, այլ ոչ թե Լեզվի կոմիտեի:
Անհրաժեշտ է շեշտել, որ մեր համակարգի մշակումները պետք է իրականացնեի ոչ թե ես, այլ պետությունը, որի հովանու ներքո գործում են Լեզվի կոմիտեն (17 հաստիք) և Լեզվի ինստիտուտը (50 հաստիք), որտեղ աշխատում են Հայաստանի լավագույն լեզվաբանները։ Այս ամենի համատեքստում Լեզվի կոմիտեի նախագահի վարքագիծը գնահատում եմ որպես թշնամական վերաբերմունք ազգային արժեքների  և  6 միլիոն սփյուռքահայերի նկատմամբ։

Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին.
Պարո՛ն Վարչապետ, Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնը իր պատասխանատվությամբ համարժեք է նախարարի պաշտոնին: Դուք ակնկալում եք վերընտրվել՝ ունենալով նման ցածր ազգային և մասնագիտական մակարդակ ունեցող կադրեր։ Իմ համոզմամբ՝ նման թիմով Դուք չեք վերընտրվի. համենայնդեպս, ես և ինձ հարգող ուսանողությունն առայժմ տրամադրված չենք Ձեր թեկնածությանը»։

 




Լրահոս