Կիբեռոստիկանությունը զգուշացնում է․
«5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք։
Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։ Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար:
Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը:
ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ.
- Երբեք մի՛ տեղադրեք անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ
- Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր:
- Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատեք հեռախոսը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին: Եղե՛ք իրազեկված և պաշտպանված:




























