Armenian text to speach

Գասպար Տերտերյանը գերլարված գոտեմարտում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի ԵԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը շարունակում է տպավորիչ մրցելույթները՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր։

Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, ​քառորդ եզրափակչում հայ ըմբիշը գերլարված պայքարում ուժերն է չափել Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Նուռուլաևի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 1-1 հաշվով, սակայն որոշիչ է դարձել վերջին միավորի կանոնը, ինչի շնորհիվ հաղթանակը շնորհվել է Տերտերյանին։

​Այսպիսով, Գասպար Տերտերյանը կարևոր ռևանշի է հասել մրցակցի նկատմամբ և կշարունակի պայքարը Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգրի համար։




Լրահոս