ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, ներկայումս ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը դատի է տվել Երևանի քաղաքապետին:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Իրինա Աշոտի Մարտիրոսյանի, Երանուհի Ստեփանի Թումանյանցի եւ Անահիտ Շիրինյանի ներկայացուցիչը ապրիլի 8-ին հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետի՝ Երևանի քաղաքապետի 24.02.2026 թվականի թիվ ՇԹ/6/22658-26 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Հայցվորը, ներկայացված միջնորդությամբ, հայտնել է, որ տվյալ դեպքում առկա է վտանգ, որ կարող է փոփոխության ենթարկվել ընդհանուր բաժնային սեփականության գույքը, քանի որ ներկայումս իրականացվում են ակտիվ շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ իրականացվում են շինարարական միջամտություններ շենքի ամբողջ նկուղային հատվածում, ուստի կարող է իրականացվել կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետագա վերականգնումը կարող է լինել տեխնիկապես դժվար կամ անհնարին։
Շինարարության շարունակման դեպքում մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը հնարավոր է ձևավորվեն նոր կառուցվածքներ, որոնց ապամոնտաժումը հետագայում էապես կբարդացնի կամ կդարձնի անհնարին հայցվորների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։
Դատելով իրավիճակից՝ Երևանի քաղաքապետը 24.02.2026 թվականի շինարարության թույլտվություն է տվել կոնկրետ անձի, ինչը վերոնշյալ տարածքում բաժնային սեփականության ունեցող անձանց իրավունքների հետ կախված խնդիր է առաջացրել և հիմա դատարանի միջոցով են փորձում կանգնեցնել Երևանի քաղաքապետի որոշումը: Ինչպես արդեն նշել էինք հայցվորներից մեկն էլ ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցն է:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































