Armenian text to speach

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Զրույցը տևել է ավելի քան մեկուկես ժամ», – ասել է Ուշակովը։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև այս հեռախոսազրույցը 12-րդն էր 2025 թվականի սկզբին Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ Առաջնորդների նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 9-ին։




Լրահոս