Եգիպտոսում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը հերթական մեդալն է նվաճել։ Այսօր պայքարի մեջ էին մտել մինչև 86 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը, ով ընդամենը օրեր առաջ դարձել էր Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, հաջողություն է գրանցել նաև այստեղ։ Գյումրեցի մարզուհին հաջող է կատարել 6 մոտեցումից 5-ը և երկամարտի 253 (109+144)կգ արդյունքով դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Ի դեպ, պետք է նշել, որ Էմման 5 կիլոգրամով բարելավել է Եվրոպայի առաջնությունում ցույց տված իր արդյունքը։




























