![](https://armlur.am/wp-content/uploads/2011/12/19//15597.jpg)
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 20-22-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրի, Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման գործակալության նախագահ Դիդիե Ուսենի հետ, այցելություն Ֆրանսիայի համալսարաններ:Նախարարը հանդիպում կունենա նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: