Երևանում այսօր ներկայացվեց Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը միավորում է տեխնոլոգիան, արագությունն ու թվային նորարարությունը։ Միջոցառմանը ներկա էին տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, գործընկերներ և հյուրեր։
Ընթացքում ներկայացվեց Zeyro-ի գաղափարախոսությունը, տեխնոլոգիական հնարավորություններն ու ապագայի տեսլականը։ Պաշտոնապես հայտարարվեց նաև, որ վերջին օրերին սոցիալական հարթակներում մեծ քննարկումների առիթ դարձած զեբրիկը հանդիսանում է Zeyro-ի պաշտոնական սիմվոլը։
Միջոցառումը ուղեկցվեց նախագծի ստեղծողների ելույթներով, կենդանի ջազային կատարումներով և բաց հարցուպատասխանով։ Հիմնադիր թիմի խոսքով՝ Zeyro-ն նպատակ ունի ձևավորել տեխնոլոգիական ծառայությունների նոր մշակույթ՝ առաջարկելով ավելի խելացի, արագ և անհատականացված լուծումներ։
Կազմակերպիչները վստահ են՝ մայիսի 8-ը Zeyro-ի համար դառնում է նոր մեկնարկ և կարևոր քայլ հայկական AI տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին։
Մանրամասները՝ տեսանյութում․ (Գ)

























































































