ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այլեւս չի առաջադրվելու որպես պատգամավոր: Նա առավել նպատակահարմար է համարում իր գործունեությունը շարունակել գործարար դաշտում եւ կարծում է, որ ԱԺ-ում պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են առավել արդյունավետ աշխատել օրենսդիր ոլորտում: Հիշեցնենք, որ Տոնոյանն ընտրվել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից եւ բավականին մեծ ֆինանսական ծախսեր կատարել` բաղձալի մանդատը ձեռք բերելու համար: Ավելին, նա մինչ օրս ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: Փաստորեն, 4 տարի պահանջվեց, որպեսզի Տոնուսը հասկանա, որ Ազգային Ժողովն իր տեղը չէ, թեեւ նա զբաղեցնում է ԱԺ նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի նախկին աշխատասենյակը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ