Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայէկոնոմբանկը բարձրացրել է «Մանկական» ժամկետային ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքները դրամով և ԱՄՆ դոլարով կատարվող ներդրումների համար․
| Արժույթ | Տարեկան անվանական տոկոսադրույք |
| AMD | 9.5 % |
| USD | 4.5 % |
Առաջարկը գործում է 01.06.2026-31.08.2026թթ. ժամանակահատվածում՝ 16 տարեկանը չլրացած երեխաների անվամբ ներդրվող «Մանկական» ժամկետային ավանդ(ներ)ի համար։
Ակցիայի շրջանակում առնվազն 1 մլն դրամ (կամ համարժեք ԱՄՆ դոլար) չափով «Մանկական» ժամկետային ավանդ ներդնող հաճախորդներին Բանկը տրամադրում է նաև այլ արտոնություններ՝
- Visa Guru Travel վճարային քարտ՝ 0 դրամ տարեկան սպասարկման վճարով (1-ին տարվա համար),
- «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ճանապարհորդության ապահովագրություն (TR Whole World AEB)՝ 4,000 դրամ սակագնով,
- Տեղեկանքների տրամադրում՝ 50% զեղչված սակագնով,
- անհատական պահատեղ՝ 30% զեղչված սակագնով (բացառությամբ Գլխամասային գրասենյակում գտնվող պահատեղերի)։
Ավանդը հնարավոր է․
- ներդնել Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում (բացառությամբ «ԱՐԱՐԱՏՅԱՆ » և «ՍԻԼԱՉԻ » մասնաճյուղերի),
- համալրել AEB Mobile/Online համակարգերի միջոցով:
Ավանդի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: (Գ)






























