Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ երկարատև դադարից հետո դեպի «Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհն արդեն անցանելի է:
Հունիսի 2-ից հնավայրը կրկին պատրաստ է ընդունել այցելուներին հետևյալ գրաֆիկով՝
երեքշաբթի–կիրակի՝ 10։00–20։00
երկուշաբթի՝ 10։00–19։00
Հայաստանի միջնադարյան ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը՝ Ամբերդը, շարունակում է մնալ երկրի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից՝ ամեն տարի հյուրընկալելով միջինը 25-30 հազար այցելուի։




















































































