Ես և մեր թիմը Փաշինյանին երբեք չենք ընտրի վարչապետ, ՔՊ-ն պետք է զրկվի իշխանությունից։ Վերջ, սա կարմիր գիծ է։ Հայաստանի վարչապետ չի կարող ընտրվել Ադրբեջանի թեկնածուն։ Այս մասին տեսանյութ է տարածել «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված կեղծ, արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութին։
«Սրիկա, կեղտոտ քարոզչություն են տարածում, թե իբր մենք հայտարարել ենք ՔՊ-ին միանալու մասին։ Ա՛յ սրիկաներ, ե՞րբ ենք մենք այդպիսի բան ասել։ Սա ի նշան նրա է, որ մենք հաղթում ենք, անցնում ենք խորհրդարան։ Մեր ընտրողներին եմ դիմում, խնդրում եմ՝ չհավատալ այս կեղտոտ, սրիկա քարոզչությանը, հետևել միայն իմ խոսքին, իմ ասածներին, իմ գործունեությանը, մեր թիմին։ Անպայման հաղթելու ենք ու ազատվելու ենք այս կեղտոտ համակարգից»,- ասել է Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․ (Գ)


























































































